Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև մայիսի 26-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Ավետ Ադոնցը նշեց, որ Ադրբեջանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային հումանիտար կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ և ոչնչացնում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգությունը: Նշվեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն կարգավորումը պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը նշել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրականացումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գրավականն է։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ կողմերը գոհունակություն են հայտնել անցած ժամանակահատվածում կորոնովիրուսի դեմ համատեղ պայքարում հաջողված համագործակցության կապակցությամբ: Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել չինական կողմին Հայաստանին որպես օգնություն 100 հազար դեղաչափ CoronaVac պատվաստանյութ տրամադրելու համար:
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական, գիտակրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.