Последние новости

ՀՀ ՊՆ հաստատում է` 6 հայ զինծառայող է գերեվարվել

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողներ են գերեվարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈւ վեց զինծառայող»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր, որ գիշերը 3–ին 6 հայ զինծառայող է գերեվարել, որոնք «Քելբաջարի ուղղությամբ փորձել են հատել հայ-ադրբեջանական սահմանը»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ