Պետությունը կփոխհատուցի 6948 ուսանողի ու նրանց ընտանիքների անդամների ուսման վարձը
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած ուսանողների, նրանց երեխաների և ամուսինների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունն արդեն հատկացրել է շուրջ 895.4 մլն դրամ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Ըստ նրա` քանի որ հավաքագրման աշխատանքները շարունակվում են, և կան ուսանողներ, որոնց տվյալները դեռ ուսումնասիրության փուլում են, 2021թ–ի փետրվարի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն են ներկայացվել ևս 2735 ուսանողի տվյալներ։
Նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով նախարարությունն առաջարկում է ՀՀ պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ 586,5 մլն դրամ:
«Նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948 ուսանող, իսկ փոխհատուցման չափը` 1 463 861 700 դրամ»,–նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց նախարարի պաշտոնակատարը։
Կառավարությունը միաձայն հավանության արժանացրեց ԿԳՄՍ առաջարկը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.