Последние новости

Նաիրա Զհրաբյան․ Ընդդիմության լռությունն ինձ համար անհասկանալի չէ

Ընդդիմության լռությունն այս իրավիճակում ինձ համար անհասկանալի չէ, այն պետք է որ հիմա փողոցներում լիներ, պետք է հանրահավաք հրավիրեր, իրավիճակը ներկայացներ ժողովրդին և պահանջեր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զհրաբյանը:

Դիմելով ընդդիմադիր քաղաքական ուժերին` նա ասաց. «Ինչո՞ւ եք լռում: Ձեզանից յուրաքանչյուրը զբաղված է բուկլետներ տպելով: Հասկանու՞մ եք, որ վաղը կարող է ուշ լինել, և ձեր քարոզչությունը, ձեր բուկլետները ոչ մեկին պետք չեն լինի: Ժողովուրդն արդեն արել է ամեն ինչ, ինչ կարող էր, հիմա հերթը ընդդիմությանն է»:

Ըստ նրա` երբ Հայաստանն արժանի բանակցող ունենա, խնդիրները կլուծվեն, իսկ Փաշինյանն ի վիճակի չէ բանակցել:

Նա հավելեց, որ Փաշինյանը չունի իր իշխանությունը վերարտադրելու ռեսուրսներ, եթե ընտրություններից առաջ կամ հետո այլ ուժերի հետ կոալիցիա չկազմի: «Բոլորը պետք է հայտարարեն, որ չեն համագործակցելու ներկայիս իշխանությունների հետ: Հակառակ դեպքում, եթե Նիկոլը կրկին ստանձնի իշխանությունը, դա կլինի մեր պետականության պատմության վերջին էջը: Բոլոր նրանք, ովքեր նման քայլի կգնան, դավաճաններ են: Հայաստանում չկա իշխանություն, բայց կա մեկ մանյակալ պոպուլիստ, ով վտանգ է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի հունիսի 20-ին փակվի Նիկոլի և «նիկոլիզմի» վերջին էջը»,- հավելեց պատգամավորը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ