Վրաստանում ցուցարարները փակել են ճանապարհը ENKA-ի գրասենյակի մոտ
Հինգշաբթի ուշ երեկոյան «Նամախվանի» հիդրոէլեկտրակայանի կառուցման հակառակորդները փակել են ճանապարհը դեպի արևմտյան Վրաստանի Ցխալտուբիի Գումատի գյուղում ENKA կապալառու ընկերության գրասենյակի մոտ, հաղորդում է «Sputnik-Վրաստան»-ը:
Թբիլիսիից վերադարձող Ռիոնի կիրճի պաշտպաններին Գումատի գյուղում ոստիկանները դիմավորեցին մետաղական արգելապատնեշներով: Այսպիսով, իրավապահները փորձում են փակել ցուցարարների ճանապարհը դեպի Նամոխվանի գյուղ` հիդրոէլեկտրակայանի կառուցման անմիջական վայր: Տեղում ոստիկանական ջոկատներ են մոբիլիզացվել: Ակցիայի մասնակիցներն ամբողջ գիշեր ձեռքերը և բութ առարկաներով թակում էին երկաթյա արգելապատնեշները` պահանջելով թողնել իրենց Նամոխվանի գյուղ:
Ինչպես հայտարարեց «Ռիոնի կիրճի պաշտպանները» շարժման առաջնորդ Վարլամ Գոլեթիանին` իրենք ճանապարհին պարիսպ կստեղծեն, և ENKA-ի ոչ մի ավտոմեքենա չի մտնի շինհրապարակ: Մնացած տրանսպորտի համար երթևեկությունը բաց կլինի:
Ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Գումատիում ցուցարարները դեմ հանդես եկան տարբեր կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների, մասնավորապես, «Վրացական գաղափար» ծայրահեղ աջակողմյան շարժման առաջնորդ Գուրամ Պալավանդիշվիլիի հայտնվելուն: Բողոքի շարժման առաջնորդներից Մակա Սուլաձեն ասել է, որ իրենց ակցիաներին կուսակցական խորհրդանիշներն և դրոշներն արգելված են:
Ռիոնի կիրճում ցուցարարները վրաններ են տեղադրել երեք վայրերում` Տվիշի և Գումատի գյուղերում, ENKA-ի գրասենյակի մոտ և ոստիկանական պարսպի մոտ:
Արևմտյան Վրաստանի Ռիոնի գետի կիրճում «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման հակառակորդների բողոքի ակցիան շարունակվում է 213 օր: Կիրակի ցուցարարները Վրաստանի մարզերից ժամանել էին Թբիլիսի և այնտեղ լայնամասշտաբ ցույց էին անցկացրել: Նրանք կառավարությանը մի շարք պահանջներ էին ներկայացրել, որոնք այդպես էլ չկատարվեցին` չնայած ցույցի շարժման մասնակիցների` քաղաքը «կաթվածահար անելու» մասին սպառնալիքներին: Երկուշաբթի և երեքշաբթի ցուցարարները կաթվածահար արեցին մայրաքաղաքի կենտրոնի մի քանի փողոցների երթևեկությունը: Երեքշաբթի երեկոյան նրանք որոշեցին վերադառնալ Ռիոնի գետի կիրճ և արդեն տեղում խանգարել ENKA-ի շինարարական աշխատանքներին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.