Փաստաբանները Նիկոլ Փաշինյանի դեմ հայց են ներկայացրել դատարան
Փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Վարդան Առաքելյանը հայցով դիմել են վարչական դատարան, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկրի պետական սահմաններին, տարածքների ամբողջականությանը վերաբերող փաստաթուղթ ստորագրի։ Խոսքը վերջին օրերին համացանցում տարածված փաստաթղթի մասին է, որը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել Փաշինյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Հովսեփյանը։
Հայցի հետ նաև դատարանին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Փաշինյանին արգելեն մինչև այս գործի քննության ավարտը որևէ խնդրահարույց փաստաթուղթ չստորագրի։ «Փաշինյանը չունի իրավունք և լիազորություն որևէ փաստաթուղթ ստորագրելու և, որպես վարչապետ, Հայաստանի անունից հանդես գալու։ Փաշինյանը հրաժարական ներկայացելու պահից այլևս վարչապետ չի հանդիսանում, առավել ևս վարչապետի պաշտոնակատար։ Սա հստակ նախատեսված է Սահմանադրությամբ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ այդ փաստաթղթից հասկանալի է, որ այն միջազգային պայմանագիր է, իսկ այդ պարագայում, ըստ Սահմանադրության, հարկավոր են ներպետական ընթացակարգեր, որոնք անցնելուց հետո է հնարավոր ստորագրումը։
Փաստաբանը նաև նկատեց, որ փաստաթուղթը ենթադրում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, իսկ սա ենթադրում է հանրաքվեի անցկացում։ «Փաստորեն նման փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չունեցող անձը փորձում է շրջանցել այս իրավական ընթացակարգերը և ստորագրել փաստաթուղթը»,- նշեց Վ․ Հովսեփյանը՝ նկատելով, որ իրենց հայցի նպատակն այդ ստորագրումը կանխելն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.
-
2025-07-19 13:10
Пожар произошел в многоквартирном доме в Абовяне (Котайкская область), в результате чего 100 человек были эвакуированы. Об этом сообщает сайт криминальной хроники shamshyan.com.