Մանուկյան․ ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը
ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ստեղծված իրավիճակում ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը, տեղեկացնում է News.am-ը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Պետությունների միջև փոխհարաբերություններում՝ լինի դա համագործակցություն, դաշնակցություն, թե թշնամություն, միջազգային օրենքներով առաջնորդվել կամ իրար օգնել, կա մի կարևոր բաղադրիչ՝ «տղամարդկություն», այն է՝ կարողանու՞մ ես դու պաշտպանել քո պետության շահերը, քո սահմանները, քո ունեցվածքը, քո ժողովրդին: Եթե չկա այդ բաղադրիչը, ապա չկա նաև իրական համագործակցություն, օգնություն, հարգանք և ներքին զարգացում: Այժմ Հայաստանն այդ վիճակում է՝ ունենալով թուլամորթ, տգետ, դավաճան իշխանություն: Այսօրվա 6 հայ զինծառայողների գերեվարումը ևս դրա վառ ապացույցներից մեկն է:
Մինչ այս մենք, մեր բոլոր ներքին պայքարներով, զարգացումներով, դժգոհություններով ու խնդիրներով հանդերձ, համարվում էինք «տղամարդ» պետություն՝ վստահ, որ մեր անվտանգությունը կասկածի տակ չէ: Եվ հենց այդ բաղադրիչի շնորհիվ կարողանում էինք օգտվել նաև այլ պետությունների հարգանքից ու օժանդակությունից:
Այս պայմաններում ամենաանհասկանալին Զինված ուժերի ղեկավարության պահվածքն է, որը խայտառակում ու ոչնչացնում է մեր բանակի ու պետության հեղինակությունը: Կա մի պարզ կանոն. նա, ով անընդհատ հետ է նահանջում՝ խուսափելով ընդհարումից, ստանում է մեծ պատերազմ՝ ավելի անբարենպաստ վիճակում:
Ստեղծված պայմաններում.
1. ՀՀ Զինված ուժերը պետք է ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնեն երկրի պաշտպանությունը: Վախենալով այսօր պատասխանատվություն վերցնել երկրի պաշտպանության հարցում՝ վաղը կրելու եք ավելի մեծ պատասխանատվություն պետության և ժողովրդի առջև՝ այս կարևոր պահին պատասխանատվություն չստանձնելու համար:
2. Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին՝ հայտարարել, որ իշխանության գալուց հետո չեղյալ են համարվելու Փաշինյանի ու Ալիևի բոլոր գրավոր, բանավոր, հայտնի ու գաղտնի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են մեր անվտանգությանն ու տարածքներին՝ համարելով դրանք անօրինական:
3. Առաջարկում եմ, որպեսզի ընտրություններին մասնակցող և չմասնակցող բոլոր ուժերը հրատապ համախմբվեն՝ փորձելով փոխել վարչապետի պաշտոնակատարին, ինչը կապահովի.
• Փաշինյանի անօրինական պայմանավորվածությունների չեղարկումը՝ զրկելով Ադրբեջանին իր ագրեսիան այդ պայմանավորվածություններով ու խոստումներով արդարացնելուց,
• հունիսի 20-ին քիչ թե շատ արդար ընտրությունների անցկացումը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 10:21
Директор Института нового общества, политолог Василий Колташов прокомментировал Alpha News новость о том, что премьер-министр Армении Никол Пашинян заявил о создании координационной группы для переизбрания главы Армянской Апостольской церкви.
-
2025-06-12 10:16
Поведение Ирана в вопросе "Зангезурского коридора" настораживает Баку и Анкару, которые хоть и не отказались от идеи открытия экстерриториального маршрута через Армению, тем не менее считают рискованной какую-либо авантюру. Такое мнение в интервью Sputnik Армения выразил политолог, эксперт в области безопасности Давид Арутюнов.
-
2025-06-12 10:11
Нападки премьер-министра Армении Никола Пашиняна на ААЦ и Католикоса — это попытка государственного переворота. Такую точку зрения в беседе со Sputnik Армения выразил политтехнолог Виген Акопян.
-
2025-06-12 10:09
Главный научный сотрудник Национального исследовательского института мировой экономики и международных отношений (ИМЭМО) имени Е.М. Примакова Александр Крылов прокомментировал Alpha News противоборство армянских властей с Армянской Апостольской церковью. По словам эксперта, какими бы ни были мотивы нынешних властей Армении, вмешательство в дела Церкви является нарушением армянской Конституции.