Последние новости

Չհամարձակվե՛ք գալ Շիրակ. Գերիների հարազատները պատրաստ են ամենավերջին քայլին

Խծաբերդում գերի ընկած շիրակցիների հարազատները ընտրական պայքարի մեջ մտած բոլոր ուժերին հորդորում են հեռու մնալ մարզից: Այսօր Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրանք նշեցին, որ քարոզարշավի համար մարզ մեկնողների մուտքը փակ կլինի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար:

««Իմ քայլից» կամ ընդդիմությունից ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Եթե իմացանք` գալիս եք, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Գնացե՛ք, երեխեքին բերեք, նոր եկեք, էդ ժամանակ ձեր կողքին կկանգնեք»,- ասաց գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Բոլորը միաբերան պնդեցին` մարզում քարոզարշավ չի լինի, մինչև տղաները Բաքվից չվերադառնան:

«6 ամիս է` սպասում ենք, մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք ու դատարկ նստել: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- վստահեցրին նրանք:

Շիրակցի գերիների հարազատներն անդրադարձան նաև այսօր գերեվարված զինծառայողներին։

«Բնականաբար պիտի գերիներ ունենայինք։ Համախմբվելու, մեկ բռունցք դառնալու փոխարեն աթոռակռվի մասին ենք մտածում»,– նշեցին նրանք, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ