Ասրյան. Կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների միավորման փորձը
Հայ զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարած ապօրինի ներխուժած ադրբեջանական երկու ստորաբաժանումների միավորվելու փորձը չեզոքացնելու ընթացքում: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:
Գեներալն արձանագրեց, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Մայիսի 12-ից արևելյան և հյուսիսարևելյան սահմաններում օպերատիվ-մարտավարական իրավիճակը փոփոխությունների է ենթարկվել՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների անօրինական ներխուժման հետ:
Գեներալի գնահատմամբ՝ ընդհանուր իրավիճակը համեմատաբար լարված է: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններով սադրանքներ իրականացնել՝ հայկական կողմին ստիպել կատարել իրենց թելադրած գործողությունները: Մերոնք հակամիջոցներ են ձեռնարկում ադրբեջանցիներին վտարելու համար:
Իրավիճակը լարված է Սևլիճ-Վերինշեն (Սիսիան-Գորիս) հատվածներում և գիշերը լարվածությունը սրվել է Կութ-Նորաբակ (Դամիրդաղ-Կութ Նորաբակ) հատվածում: Լարվածության գագաթնակետը առավոտյան ժամը 5-ին է եղել:
«Մենք արձանագրել ենք, որ նրանց ստորաբաժանումները 2 ուղղություններով՝ 1,5 կմ և 2,5 կմ խորությամբ Հայաստանի տարածքում առաջանալով, փորձել են միավորվել՝ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար: Որոշվել է հիմնել 1 նոր անցակետ, որը կխափաներ նրանց գործողությունները: Այս գործողությունների ընթացքում հակառակորդը օդային հետախուզության միջոցով բացահայտել է մեր գործողությունները, շրջապատել և գերեվարել 6 զինծառայողի»,- տեղեկացրեց Էդուարդ Ասրյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.