Последние новости

Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի թվի ավելացման կապակցությամբ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է գրանցված սահմանային վերջին միջադեպին, երբ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից 6 հայ զինվորներ են գերեվարվել։

«Ֆրանսիան կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել է զերծ մնալ սադրանքներից: Երկու երկրների միջև սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվեն կողմերի միջև բանակցությունների շրջանակներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի արտաքին գերատասեչությունն ընդգծում է, որ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի առանց հետագա ռազմական գործողությունների, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ