Տեր-Պետրոսյան․ Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով գրգռում էին Ադրբեջանին
Անցյալից ամենակարևոր դասը, որ պետք է քաղենք, իրատեսությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Պատրանքները պետք է թոթափել՝ ծովից ծով Հայաստան, Քուռ-արաքսյան հանրապետություն և այլն։ Մեծ շնորհք չի պահանջվում, մեծ ուղեղ էլ պետք չէ՝ եթե մարդ գալիս է իշխանության, պետք է նախ իմանա՝ ինչ վիճակում է Հայաստանը, ինչ արտաքին, քաղաքական մարտահրավերներ ունի և փորձի ամենաիրատեսական մեթոդներով փորձել այդ խնդիրները լուծել»,–ասաց նա։
ՀՀ առաջին նախագահի խոսքով՝ «պատրանքները տհաս հասարակություններին է հատուկ»։ Ոչ մի հասուն հասարակության մեջ չի կարող նման բան լինել։
«Հսկայական ինստիտուտներ են աշխատում այդ լուրջ, մեծ պետությունների շուրջ՝ և' անալիտիկներ, և' հետախուզական ծառայություններ, ամեն դետալին ուշադրություն են դարձնում՝ իրենց քաղաքական քայլերի վնասներն ու օգուտները»,–ասաց նա։
Տեր–Պետրոսյանի կարծիքով` Հայաստանի իշխանություններն իրենց քայլերով գրգռում էին Ադրբեջանին։ Օրինակ, երբ ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում էին Հայաստան-Արցախ միացյալ քարտեզը։
Նրա խոսքով՝ «սա սադիզմ էր Հայաստանի իշխանությունների կողմից», տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.