ԱՅԺՄ ԿԱՄ ԵՐԲԵՔ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել, որը հրապարակվել է Facebook–ում։
««Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի։ Այժմ կամ երբէք»,– 1918 թվականին՝ հայության համար օրհասական ժամանակաշրջանում, մեր ժողովրդին ուղղված՝ Արամ Մանուկյանի այս կոչը, ցավոք, ավելի քան հարյուր տարի անց արդիական է»,– գրել է Սարգսյանը:
Նրա խոսքով`մեկ դար առաջ հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ազգային գիտակցության և պատմական բարձր պատասխանատվության զգացումով իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ և հետ շպրտելու նրան:
«Այն ժամանակ էլ իշխանությունների մեջ կային կամազուրկ, վախկոտ, պարտվողական տրամադրություններով անձինք, որոնք ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակում որոշել էին առանց դիմադրության հայրենիքը հանձնել թշնամուն, պատրաստ էին Երևանի բնակչությանը տարհանել ու դիրքավորվել Քանաքեռի բարձունքում։ Սակայն գտնվեցին պատիվ և քաջություն ունեցող ուժեր ու անհատներ, որոնք թշնամուն հանձնվելը անարգանք համարեցին և Երևանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի գլխավորությամբ չենթարկվեցին այդ ստորացուցիչ որոշմանն ու վճռական պայքարի կոչեցին ժողովրդին»,– նշել է ՀՀ երրորդ նախագահը։
Սարգսյանի խոսքով` հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին: Հայ ազգը իր հայրենիքն ու պատիվը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ ցույց տվեց, որը դարձավ դարավոր ընդմիջումից հետո հայկական պետության վերականգնման փայլուն սկիզբ:
«1918 թվականի մայիսյան հաղթանակները Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում նոր և փառավոր էջ բացեցին հայ ժողովրդի պատմության մեջ: Հավերժ փա՛ռք և խոնարհո՛ւմ մեր հերոսների պայծառ հիշատակին: Պատմական այս անդրադարձը զուգահեռներ անցկացնելու և ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու ու կողմնորոշվելու նպատակ ունի՝ կա՛մ մեր հերոս նախնիների օրինակով ընդվզում ենք կապիտուլյանտ իշխանությունների պետականակործան քաղաքականության դեմ և մենք էլ մեր հերթին սերունդներին ենք փոխանցում ազատ, ինքնիշխան, հզոր Հայաստան, կա՛մ արժանանում ենք բացառապես պատմության դասագրքերում մնացած ազգերի ճակատագրին: Այժմ կամ երբեք»,– եզրափակել է ՀՀ երրորդ նախագահը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 15:56
Армения может выйти из Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в феврале 2026 года, сообщает онлайн-ресурс hraparak.am, ссылаясь на свои источники.
-
2025-07-18 15:53
Перспективы разблокирования транспортных коммуникаций в регионе обсудили вице-премьер Армении Мгер Григорян и посол Ирана Мехди Собхани.
-
2025-07-18 15:50
«Правящая партия «Грузинская мечта», будучи «политической командой, подотчетной грузинскому народу и ответственной за мир и стабильность», выступила с заявлением, где в очередной раз «подробно разъяснила общественности скрытые и не видимые на поверхности политические мотивы враждебной кампании против Грузии», - говорится в заявлении партии, которое зачитал премьер-министр Ираклий Кобахидзе.
-
2025-07-18 15:47
Первый вице-премьер правительства Азербайджана Ягуб Эюбов не приедет в Москву на заседание Экономического совета Содружества независимых государств (СНГ). Об этом изданию Trend сообщил осведомленный источник.