Լրագրողների մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին, որտեղ Առաջին հանրապետության օրվա առթիվ միջոցառում է նախատեսված:
Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:
Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ նախապես Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:
Այս հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար լրագրողների մուտքն արգելելու մասին: Նկատենք, որ սա աննախադեպ է, երբեք նախկինում նման արգելքներ չեն եղել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 09:36
Верховный орган АРФ "Дашнакцутюн" потребовал от Генеральной прокуратуры и следственных органов Армении возбудить уголовное дело в отношении премьер-министра Никола Пашиняна и придать ему статус обвиняемого. Об этом говорится в официальном заявлении партии.
-
2025-07-22 09:34
Глава Национального антикоррупционного комитета РФ Кирилл Кабанов выступил с резкой критикой политики Азербайджана в отношении России, заявив, что Баку окончательно утратил статус надёжного союзника Москвы.
-
2025-07-22 09:32
Украинская делегация планирует провести следующую встречу с российской стороной в предстоящую среду в Турции, заявил в обращении Владимир Зеленский. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-22 09:30
Армения не занимается реэкспортом цветов из третьих стран в Россию. Об этом Sputnik Армения заявили в министерстве экономики республики, комментируя муссируемые в СМИ и социальных сетях слухи.