Արցախի ԱԳՆ․ Արդեն մեկ դարից ավել է, ինչ Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․
«Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։
Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է:
103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը:
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեծ դերակատարություն է ունեցել նաև արցախահայությունը։ Արցախցի նշանավոր ռազմական գործիչների հրամանատարությամբ ռազմաճակատ մեկնած զորախմբերը հերոսական մասնակցություն են ունեցել մարտերին։
Հայրենիքի համար այդ ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ներկայացուցիչները Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում ակտիվորեն մասնակցել են նաև պետականաշինության գործընթացներին։
Արդեն մեկ դարից ավել է, ինչ Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը, իսկ այսօր նրա խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն և նշանակություն ունի մեր ազգի համար:
Փառք մեր հերոսներին, փառք հայոց պետականությանը և մեր հայրենիքին»:
Փաստինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.