Последние новости

Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Մենք ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև։ Հանրապետության տոնի առթիվ Facebook–ում հղած իր ուղերձում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

«1918 թվականի մայիսի 28-ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։ Սա մեր նոր պատմության ամենալուսավոր էջերից է, որ գրվեց մեր ժողովրդի հավաքական կամքով, նրա լավագույն զավակների հերոսական ջանքերով ու հեղած արյամբ»,–նշված է գրառման մեջ։

Քոչարյանի խոսքով` պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են։ Սակայն Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ պետականության ճգնաժամով։

Ըստ երկրորդ նախագահի` 1918 թվականի մայիսի 28-ից առ այսօր մենք ապրել ենք բազմաթիվ ոչ պակաս ծանր պահեր, քան հիմա։

«Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։ Մենք տեսնում ենք լուրջ նախադրյալներ՝ ամուր պետականություն կառուցելու, կազմալուծված պետական ինստիտուտները և մեր հասարակության ողջ կյանքը վերագործարկելու համար»,–ասում է Քոչարյանը։

Նա վստահեցնում է, որ մենք`որպես ազգ, պատվով ենք դուրս գալու ներկա փորձություններից, վերակերտելու ենք և նոր բարձունքների ենք տանելու Հայաստանի Հանրապետությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ