«Հայաստան» դաշինք․ Թշնամու գործակատարները կտապալվե՛ն
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիներ, Սփյուռքի եղբայրներ և քույրեր, մայիսի 28-ին, որտեղ էլ որ գտնվելիս լինենք, մեր Եռագույնն ենք բարձրացնում և ամենից առաջ գլուխ խոնարհում՝ հարգելով 1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայի մատույցներում մեր ժողովրդի գոյության իրավունքի համար թուրքական ցեղասպան հորդաների դեմ կենաց-մահու կռվի ելած և անուրանալի հաղթանակներ կերտած մեր փառահեղ նախնիների ու հերոսների լուսավոր հիշատակը:
Ուղիղ 103 տարի առաջ, շուրջ 10 օր տևած համառ մարտերում, զինվորագրված հայությունը ջարդեց ու պարտության մատնեց թուրքական բանակներին: Հաղթեցինք անհավասար կռիվներում ու հաղթանակով հավաստեցինք մեր ոչ միայն գոյության, այլև՝ պետականության իրավունքը:
Այսօր 1918-ի հաղթանակները կերտողների օրինակով, մենք պետք է վճռական լինենք՝ հանուն մեր ժողովրդի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի հետագա գոյության իրավունքի և վերընձյուղման:
Թշնամու գործակատարները կտապալվե՛ն: Իսկ մենք կշարունակենք մեր ստեղծագործ ընթացքը, այն պսակելով նոր հաղթանակներով ու նոր վերելքով:
Շնորհավոր Մայիս 28, շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը», - ասված է հայտարարությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: