Կութում սպասում են գերեվարված զինծառայողներին վերադարձնելու խոստման կատարմանը
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ երեկվա կրակոցներից հետո այսօր որևէ բան չկա։
Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները շարունակում են մնալ նույն տեղում, ինչի պատճառով բնակիչները չեն կարողանում զբաղվել իրենց գյուղատնտեսական աշխատանքներով։
«Անասուններին չենք հանում դաշտ։ Մեր արոտներն ամբողջությամբ այնտեղ են։ Անասունին ո՞նց տանենք այնտեղ, եթե զենքը ձեռքին զինվորին կարող են տանել, նույն կերպ անասնապահին էլ կտանեն, անասուններին էլ կքշեն, կտանեն։ Հիմա գյուղամեջի տարածքներում ենք արածացնում մինչև տեսնենք՝ հարցն ինչպես է լուծվում»,-նշեց Սիմա Չիտչյանը։
Չնայած խոտհարքը դեռ չի սկսվել, բայց գյուղապետը նշում է, որ եթե իրավիճակն այսպես մնա և հակառակորդի զինվորները հետ չգնան, մարդիկ չեն կարողանա բարձրանալ ու խոտ քաղել. «Եթե նրանք նույն տեղում կանգնած լինեն, ոչ մեկ չի բարձրանա այնտեղ, տեխնիկա չի տանի, որ խոտ քաղի։ Վարչապետն ասում է՝ լավ կլինի, մեր գերեվարվածներին էլ հետ կբերենք, բայց ասելը հերիք չէ, պետք է գործն արվի, արդյունքը տեսնենք, որ հասկանանք՝ ոնց ենք ապրում այստեղ, թե չենք էլ ապրում»,-ասաց գյուղապետը։
Կութի բնակիչների ապրուստի միակ միջոցն անասնապահություն է և եթե չկարողանան պահել անասուններին, բնական է՝ չեն կարողանա գյուղում ապրել։
«Ճիշտ է բնակիչները գյուղից դուրս գալու և այլ տեղ գնալու հնարավորություն էլ չեն ունենա։ Մեծամասնությունը թոշակառուներ, միայնակ մայրեր են, չգիտեմ՝ ինչ պետք է լինի։ Կա մի քանի ընտանիք, որ կարող է ի վիճակի լինել գյուղից տեղափոխվել այլ վայր, բայց մնացածի վիճակն ինչ է լինելու։ Ո՛չ գյուղում կկարողանան ապրել, ո՛չ էլ կկարողանան ուրիշ այլ վայր տեղափոխվել։ Ո՞նց պետք է տուն, տեղ ստեղծեն, շատ դժվար կլինի»,-ասաց Սիմա Չիտչյանը։
Այս պահի դրությամբ գյուղը լքողներ չկան, բոլորը սպասում են իրավիճակի հանգուցալուծմանը։ Իսկ այս ընթացքում թշնամին հեռադիտակով հետևում է գյուղի բնակիչներին, նրանց ամեն քայլը։ Գյուղն ամբողջությամբ թշնամու նշանառության տակ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-26 09:25
Число компаний-экспортеров цветов в Россию из Армении увеличилось до 14, сообщает Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении.
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.