Մոսկվայում կայացել է Սերգեյ Շոյգուի և Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Ամրապնդում ենք մեր ռազմական փոխգործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է Շոյգուն՝ բացելով աշխատանքային հանդիպումը:
Նրա խոսքով՝ «հաջողությամբ իրականացվում են Միացյալ զորախմբի ստեղծման, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին համաձայնագրերը»:
Շոյգուն ընդգծել է, որ «երկկողմ համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ է հանդիսանում Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը, որը դիտարկում ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն»:
Նա հայտարարել է, որ կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները' կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, և այս պահին ծագած բոլոր սուր խնդիրները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.