Ռոբերտ Քոչարյան․ Վիճակը մեզ համար բարենպաստ չէ դեմարկացիա անելու համար
«Եթե նույնիսկ Խորհրդային Միության քարտեզներով առաջնորդվենք, այսօր ադրբեջանցիները գտնվում են ՀՀ տարածքում»,- նախօրեին Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով, ընդհանրապես, երկրների միջև սահմանը համարվում է ճանաչված միայն դեմարկացիայից հետո, ինչը չի կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ սահմանը կարող է շատ տեղերում ճշգրտման կարիք ունենա։
«Սա բավականին երկարատև գործընթաց է։ Վրաստանի հետ տարիներով դեմարկացիայով զբաղվում էինք, բավականին պրոբլեմային գործընթաց է, բանակցություններ են գնացել ամեն մի հողակտորի համար»,- ասել է Ռ. Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այն վիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, մեզ համար բարենպաստ չէ նման դեմարկացիա անելու համար, որովհետև մենք թուլացած ենք, և նրանք մեզ վրա ճնշում գործադրելու հնարավորություն ունեն։
«Այսպիսի ճնշումների տակ գնալ նման կարգի կարևոր փատաթղթերի ստորագրմանը, նույնիսկ եթե գործընթաց ես սկսում, չպետք է ավարտես այնքան ժամանակ, մինչև ոտքի չկանգնես, լիարժեք բանակցող կողմ չհանդիսանաս: Այսօր մենք լիարժեք բանակցող կողմ չենք, մի կողմ ենք, որն ամբողջ հույսը դրել է Ռուսաստանի վրա, և ով ինչ խոսում է, միանգամից պասը գցում են դեպի Ռուսաստան:
Սա էլ մի ուրիշ վտանգավոր բան ունի. եթե հարցը չի լուծվում, վերջն ինքնագիտակցորեն ասում է՝ դե ուրեմն Ռուսաստանը չի ուզում, սկսում է դավադրության տեսություն աշխատել, բայց մեղքը քո մեջ է, պրոբլեմը դու ես, բայց ուրիշի գրպան գցելը դա այս իշխանության վարպետությունն է: Ամեն ինչը ուրիշի գրպան գցելը՝ պատերազմը պարտվեցին, նախկինների գրպանն են գցում, էն մյուսի գրպանը, հիմա ռուսի գրպանն են գցելու: Սա է վիճակը»,- ասել է Ռ. Քոչարյանը, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.