ԵՄ-ն առաջարկել է օգնություն սահմանազատման և սահմանագծման հարցերում
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակով և պատրաստ է օգնություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել է ուրբաթ Բրյուսելից։
«Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները միաժամանակ ե՛ւ վտանգավոր են, ե՛ւ մտահոգիչ։ Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա։ Եվրամիությունը հորդորում է երկու կողմերին զերծ մնալ հետագա ցանկացած ռազմական զարգացումներից և գործողություններից», - նշված է հայտարարության մեջ։
Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին սահմանազատման և սահմանագծման հարցերում։ «ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել և օգնել սահմանազատման և սահմագծման հարցերում, ինչպես նաև նպաստել վստահությունն ամրապնդելու անհարժեշտ միջոցառումներին, որպեսզի ապահովվի կայուն խաղաղությունն ու բարգավաճումը Հարավային Կովկասում», - ընդգծված է դրանում։
Բացի այդ, ԵՄ-ն դարձյալ կոչ է անում Ադրբեջանին ազատել հայ ռազմագերիներին։ «Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածությունը թուլացնելուն՝ ներառյալ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության մասին առաջարկները», - ասված է փաստաթղթում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.