Ռուսաստանի սահմանապահ զորքերն ընդլայնում են իրենց ներկայությունը Սյունիքում
Հայաստանում ռուս սահմանապահներն այսօր ծառայում են բազմապատիկ ավելի ծանրաբեռնվածությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի բացման ժամանակ:
Նրա խոսքով` սահմանապահների ծառայությունը բարդացել է` Հայաստանին վերջին շրջանում բաժին հասած փորձությունների հետ կապված:
Պայմանագրով նախատեսված պարտավորություններից բացի, Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրել են իրենց ներկայությունը Սյունիքի մարզում:
«Մենք բոլորս գիտենք, թե որքան զգայուն է իրավիճակը Հայաստանի համար, և դուք շատ մեծ ներդրում եք ունենում այն հարցում, որ մարդիկ, ովքեր հայտնվում են ծանր, ողբերգական իրավիճակում, որոշակի վստահություն ունենան այսօրվա և վաղվա օրվա նկատմամբ: Շնորհակալություն դրա համար», - ռուս սահմանապահներին ուղղված իր ելույթում ասել է Կոպիրկինը:
Դեսպանը նկատել է, որ հուշարձանի բացումը համընկել է Ռուսաստանի սահմանապահ ծառայության և Հայաստանի առաջին հանրապետության օրերի հետ:
«Ես ուզում եմ շնորհավորել մեր հայ գործընկերներին և եղբայրներին պետական տոնի առթիվ: Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը մարմնացումն է այն իրողությունների, որոնցում ապրում ու զարգանում են մեր երկրները, ինչը բխում է նրանց անվտանգային շահերի ընդհանուր լինելուց», - ասել է ՌԴ դեսպանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.