Երևանում բացվեց հայ-ռուսական բարեկամության հուշարձան
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության շենքի մուտքն այսուհետ քարե պահակախումբն է «հսկում»: Հուշարձանն ամփոփում է 19-րդ դարի առաջին կեսի ռուսական համազգեստով մի զինվոր և հայ ֆիդայի, ձեռքերը դրած միմյանց ուսերին, գլխավերևում պահած սուրն ու հրացանը:
Աբովյան քաղաքում կանգնեցված հայտնի արձանի հիման վրա կառուցված հուշարձանն աներևակայելի պատմություն ունի:
1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի մարտերից մեկի ժամանակ ռուս զինվորներից մեկը վիրավորվել է և հայտնվել թշնամու կրակի գոտում: Հայ կամավորը փորձել է դուրս բերել նրան: Բայց նույնպես սպանվել է: Մահացածներին հայտնաբերել են մեկ օր հետո՝ մարտի դաշտում ուս ուսի տված:
Նրանց հուղարկավորել են միասին՝ մեկ գերեզմանում, ինչպես երկու անհայտ զինվորի:
Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունից առաջ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկինը ասել է, որ գաղափարը ծագել է մեկ տարի առաջ, և շատ խորհրդանշական է, որ տոները համընկնում են: Նրա խոսքով՝ սա հերթական անգամ հաստատում է, որ Ռուսաստանի և Հայաստանի պատմությունները միահյուսված են։
«Սահմանապահներն առաջինն են ընդունել գերմանա-ֆաշիստական զավթիչների հարվածը Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Հունիսի 22 - ին լրանում է Ֆաշիստական Գերմանիայի հարձակման 80 տարին։ Մենք հիշում և հարգում ենք սահմանապահ հերոսների հիշատակը»,-ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
ՀՀ ԱԱԾ ղեկավարության և սահմանապահ զորքերի հրամանատարության անունից ռուս սահմանապահներին հանձնվեցին գերատեսչական պարգևներ և հուշանվերներ:
Հայ ու ռուս զինվորների եղբայրական հուշարձանն այսօր բացվել է հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա են եղել նաև հայաստանցի քաղաքական ու ռազմական գործիչներ, սահմանապահ զորքերի վետերաններ, հասարակության ներկայացուցիչներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.