«Փաստ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԻՐԵՆ «ՓՈԽԱՐԻՆՈՂԻ» ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշակի ապահովագրումներ է անում՝ փորձելով հերթական անգամ ջրից չոր դուրս գալ։ Փաստացի, ինչպես Արցախի մեր աղբյուրներն են ասում, Հարությունյանն իրեն «փոխարինողի» փնտրտուքների մեջ է։
Իհարկե, նախընտրական քարոզարշավը դեռևս պաշտոնապես չի սկսվել, և հայաստանյան քաղաքական ուժերը չեն ներկայացրել իրենց ծրագրերը, բայց քաղաքական գործընթացներից քիչ թե շատ հասկացողների համար արդեն իսկ հստակ է, որ ՀՀ-ում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա իշխանափոխություն։
Հարությունյանը, հասկանալով, որ ինչ-որ պահի, այնուամենայնիվ, ինքը պետք է հեռանա, փորձում է ներսում այնպիսի մարդ գտնել, ով ընդունելի կլինի այսօրվա ՀՀ ընդդիմության համար, մյուս կողմից՝ իր հեռանալուց հետո հետապնդումների չի ենթարկի։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախում առաջիկայում նոր փոփոխություններ են ուրվագծվում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).