Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ պատժամիջոցներով են սպառնացել Ալիևի ռեժիմին
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դատապարտել են Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված ագրեսիայի վերջին ակտը: Պետդեպարտամենտը պահանջել է պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին և սպառնալ պատժամիջոցներով` վերջ տալու համար շարունակվող չարագործություններին: Այս մասին հաղորդվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, տեղեկացնում է News.am-ը:
«Մենք անհանգստացած ենք Գեղարքունիքի և նրա հարևանության հայկական հողում ադրբեջանական ուժերի շարունակական գործողություններով, որոնք հանգեցրել են հայ զինվորների մահվան և ևս վեց մարդու առևանգման: Անհրաժեշտ է, որ Պետդեպարտամենտը պատասխանատվության ենթարկի Ալիևին իր ագրեսիայի համար:
Մենք շարունակելու ենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ՝ համոզվելու համար, որ Միացյալ Նահանգները կօգտագործեն մեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ՝ պատժամիջոցները, այդ վայրագությունները դադարեցնելու համար, ինչպես նաև նախատեսում ենք առաջ քաշել ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվելիք շոշափելի գործողությունների շարք՝ խաղաղության և հաշվետվողականության ապահովման նպատակով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.