ՔՊ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և մյուսների փաստաթղթերը կիսատ են․ ԿԸՀ-ն 48 ժամ է տվել շտկելու համար
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդիրներ է հայտնաբերել մի շարք կուսակցությունների և դաշինքների ներկայացրած փաստաթղթերում, որոնցով նրանք դիմել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Արտահերթ նիստում ԿԸՀ-ն հրապարակել է որոշում, որի համաձայն` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 26 ուժերից 20-ը պետք է լրացնեն իրենց փաստաթղթերը։
Կիսատ փաստաթղթեր են ներկայացրել ինչպես խոշոր ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններն ու «Պատիվ ունեմ» դաշինքը, այնպես էլ ավելի փոքր և նորակազմ ուժեր՝ «Ազատ Հայաստան», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու ընտրություն», «Ազգային ժողովրդավարական բևեռ», «Միացյալ հայրենիք», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այն եզակի ուժերից է, որ լրիվ է ներկայացրել ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: