Հայաստանում հանրային սննդի ոլորտում կադրերի պակաս կա. ի՞նչն է պատճառը
Հանրային սննդի ոլորտի տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում մատուցողներ, խոհարարներ, բարմեններ գտնել: Նրանցից շատերը չսպասեցին ոլորտում իրավիճակի ակտիվացմանը և փոխելեցին գործունեության տեսակը: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռեստորանատեր, հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը:
Հանրային սննդի ոլորտում նկատվող ակտիվությունը, նրա խոսքով, կապված է սեզոնի հետ: Ոլորտը միայն վերջերս է սկսել վերականգնել իր թափը, և եթե համեմատենք 2019-ի ցուցանիշների հետ, ապա խոսքն այն ժամանակվա ցուցանիշի մոտավորապես կեսի մասին է:
Բարսեղյանը պարզաբանեց, որ անցյալ տարին, կապված համավարակի և Արցախի պատերազմի հետ, շատ բարդ էր, ինչը հարված հասցրեց նաև հանրային սննդի ոլորտին: Բացի այդ, սպառման մակարդակն ընկավ, գները բարձրացան, և տնտեսական անկում եղավ:
Ինչ գույներով էլ գալիք ընտրությունների ֆոնին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում փորձեն ներկայացնել իրավիճակը, իրականությունն այժմ այլ է՝ ճգնաժամը խորանում է, գները շարունակում են աճել, եկամուտները նվազում են, բացասական սպասումներն աճում են: Վերջին գործոնի հետ միշտ սերտորեն կապված են տնտեսության մեջ և որոշակի ոլորտում ներդրումների ծավալները։
«Հանրային սննդի ոլորտում 2018-2019 թվականների բումը կապված էր 2016-2017 թվականների ներդրումների հետ:
Այժմ տնտեսվարող սուբյեկտները իրենց ստացած եկամուտների հաշվին դեռևս փորձում են միայն 2020 թվականի ճգնաժամի պարտքերը մարել: Նախկինում սեփական միջոցների հաշվին բիզնեսը ձգտում էր նվազագույնի հասցնել ոլորտում գործազրկության աճի ռիսկերը և կանխել կադրերի արտահոսքը: Այնուամենայնիվ, դա ամբողջությամբ բացառել չհաջողվեց՝ հաշվի առնելով, որ հանրային սննդի ոլորտից կադրերի արտահոսքը 20% է կազմում:
Տնտեսվարող սուբյեկտները չեն կարողանում մատուցողներ, խոհարարներ, բարմեններ գտնել: Նրանցից շատերը չսպասեցին ոլորտում ակտիվության վերականգնմանը և փոխեցին գործունեության տեսակը: Աշխատավարձերը, բնականաբար, չեն իջեցվել: Ընդհակառակը, դրանք անընդհատ աճում են, իսկ կադրերի պակասի պայմաններում դա պարզապես անհնար է»,- նշեց փորձագետը:
Զբոսաշրջիկների ակտիվությունը, նրա գնահատմամաբ, ցածր է: Այս իրավիճակը կարելի է շտկել և Հայաստան ներգրավել հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ, մասնավորապես՝ Ռուսաստանից, իսկ դրա համար անհրաժեշտ է արագացնել պատվաստումների գործընթացը և իրականացնել համապատասխան մարքեթինգային քաղաքականություն՝ պետական մակարդակով:
«Դրա համար հարկավոր է նշանակել մի մարդու, ով գրագետ աշխատանք կկատարի մեդիատարածքում: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչից ուզում են փող աշխատել: Վիճահարույց պատվաստանյութ են բերել, և այժմ առողջապահության նախարարությունը մի հատ էլ որոշում է նախաձեռնել, որպեսզի նշվի, թե որ ռեստորանների աշխատակիցներն են պատվաստված, որոնցը՝ ոչ, ինչը ոչ մրցակցային միջավայր է ստեղծում:
Իշխանությունները սխալը սխալի հետևից են անում: Զբոսաշրջության ոլորտը մնացել է առանց ղեկավարության, իսկ էկոնոմիկայի նախարարությունը առաջիկա ընտրությունների ֆոնին, զբաղված է պոպուլիզմով, ինչը բիզնեսի համար ամենալուրջ խոչընդոտն է: Դա կհանգեցնի նրան, որ մենք չենք կարողանա այնքան զբոսաշրջիկ ներգրավել երկիր, որքան հնարավոր է: Զբոսաշրջային հոսքերն այսօր, ըստ էության, ապահովվում են միայն մասնավոր հատվածի ջանքերով»,- եզրափակեց Բարսեղյանը:
Նշենք, որ զբոսաշրջությունը և դրա հետ կապված հանրային սննդի ոլորտը համավարակի հետևանքներից առավել տուժած են համարվում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».