Իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսներին նվազել է
Շուրջ 1500 քաղաքացու շրջանում ապրիլի 8-ից մինչև մայիսի 4-ն անցկացված հարցումների համաձայն՝ իշխող քաղաքական ուժի վարկանիշը վերջին ամիսների ընթացքում նվազել է։ Նախորդ՝ ընդամենը երկու ամիս առաջ անցկացված հարցման արդյունքներով՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժն ավելի բարձր վարկանիշ ուներ։ Այդ ժամանակ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման մասնակիցների 33 տոկոսը նշել էր, որ եթե հաջորդ կիրակի ընտրություններ լինեն, ապա իրենց քվեն կտան իշխող «Իմ քայլը» խմբակցությանը։ Այս հարցման արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկի 26 տոկոսը։
Մինչդեռ վարչապետի պաշտոնակատարն Նիկոլ Փաշինյանն այսօր աջակիցների հետ հանդիպմանը հույս է հայտնել, թե իշխող ուժը կստանա ընտրողների քվեի 60 տոկոսը. «Եթե մենք ուզում ենք, որ ընտրություններից հետո կայունությունը վերականգնվի ժողովրդի հաղթանակով, մենք խնդրում ենք, ակնկալում ենք, կոչ ենք անում և հույս ունենք, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա ընտրողների քվեների 60 տոկոսը: Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք այդ խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չի այլ սցենարներ, մեզ պետք է, որ ընտրությունները տեղի ունենան, և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային, տնտեսական, կրթական, սոցիալական հարցերի լուծմանը»:
Հարցումը անցկացվել է նախքան սահմանային վերջին լարվածությունը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հասկանալի և օբյեկտիվ է համարում Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման այս արդյունքները՝ նկատի ունենալով հետպատերազմական իրավիճակը։ Գրիգորյանը վկայակոչում է իր ղեկավարած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք հաստատում են այս արդյունքները, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.