Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ձերբակալվածներին
Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին վերջին իրադարձություններով, այդ թվում` ադրբեջանական զորքերի կողմից մի քանի հայ զինվորների ձերբակալմամբ: Այս մասին Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հաղորդել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ Twitter-ում:
«ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին իրադարձություններով, այդ թվում` ադրբեջանցի զինծառայողների կողմից մի քանի հայ զինծառայողների ձերբակալմամբ: Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում խաղաղ ճանապարհով կարգավորել այս միջադեպը: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին վերատեղակայել իր զորքերը այն դիրքերում, որ նրանք զբաղեցրել են մայիսի 11-ին, ինչպես նաև հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- ասվում է դեսպանության պաշտոնական կայքում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.