Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՈՒ՞Մ ՎՐԱ Է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀՈՒՅՍԸ, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է 60%-Ի ՄԱՍԻՆ
Իրեն հարգող ոչ մի բարոյական մարդ, մտավոր աշխատանքի ոչ մի ներկայացուցիչ, ձեռքերն էլ կտրես, չի գնա նիկոլիզմ ընտրելու։ Ընդհակառակը՝ հանուն իր երկրի, նա կգնա նիկոլիզմից ձերբազատվելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Կապիտուլյանտը հայտարարում է, որ հպարտ է պարտության համար, և իր «Քաղաքացիական պայմանագիր»-ը պլանավորում է ստանալ հասարակության 60%-ի քվեն։
Բոսյակների իշխանությունը կարծում է, որ իրենց նմանները շատ են։Դավաճան կապիտուլյանտը կամ ինքն է մոլորության մեջ, կամ էլ իրոք մտածում է, որ Հայ ժողովրդի մեծամասությունը իրենց պես դավաճան, տգետ ու հայրենադավ են։
Արցախցիները, Սյունեցիները, Տավուշցիները, Գեղարքունիքցիները, Վայոցձորցիները, Արարատցիները նիկոլիզմի պատճառով հայտնվել են կոմունիկացիոն ցանցի մեջ, կամ էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ։
5000-ից ավելի Զոհերի ու 11000-ից ավելի վիրավորների ընտանիքները՝ Նիկոլի կողմից հրահրված, այնուհետև ձախողած ու միտումնավոր պարտված պատերազմի հետ, դեռ շատ երկար ժամանակ չեն հաշտվելու։
Նիկոլիզմի բարեկամ Ալիևն անընդհատ հոխորտում է, որ պատրաստ է ոչնչացնել Հայաստանն ու հայ ժողովրդին։
Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, այլ քաղաքներում մեր հասարակության մտավորականության մեծամասնությունն է բնակվում։ Իրեն հարգող ոչ մի բարոյական մարդ, մտավոր աշխատանքի ոչ մի ներկայացուցիչ, ձեռքերն էլ կտրես, չի գնա նիկոլիզմ ընտրելու։ Ընդհակառակը՝ հանուն իր երկրի, նա կգնա նիկոլիզմից ձերբազատվելու։
Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներից շատերը՝ ճարահատյալ մտածում են արտագաղթելու մասին։
Զինվորականների մեծամասնությունը սրանցից ազատվելու օրերն է հաշվում։ Նույնը նաև ոստիկանական մարմիններում։
Հոգևորականները լուռ անիծում են սրանց իշխանության գալը, և այն ողբերգությունը, որ կապիտուլյանտները բերեցին Հայ ժողովրդի գլխին։
Գիտնականները, մանկավարժները, դասախոսները, բժիշկները, մշակույթի գործիչներն ամաչում են, որ այսքանից հետո՝ դեռ նիկոլիզմն է պետության ղեկին։
Նույնիսկ տաքսու վարորդներն են սրանց անարգանքի սյունին գամում։
Հետաքրքիր է, ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.