Փաշինյան․ Սահմանին ստեղծված իրավիճակի համար մեղավոր է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը
Սոթքից մինչև Խոզնավար տարածքում ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ոմանք ոչ թե զբաղված էին մեր սահմանների պաշտպանությամբ, այլ գլխավոր շտաբը դարձրել էին քաղաքական քննարկումների գրասենյակ։ Վանաձորում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին։
«Պատերազմից հետո ԳՇ պետին իմ առաջին հրամանն է եղել օրուգիշեր զբաղվել սահմանային նոր հատվածի կահավորմամբ։ Բայց ամեն անգամ ես տեսել եմ, որ ԳՇ պետն ու իր տեղակալը զբաղվում են քաղաքականությամբ, այլ ոչ թե իրենց գործով` Սերժի, Ռոբերտի, այս կամ այն կուսակցության հետ։ Փետրվար 25-ին էլ հանդես եկան իմ հրաժարականի պահանջով»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ ժամանակ նախագահից սկսած զգուշացրել է, որ անվտանգային խնդիրների առաջ ենք կանգնած։ Բայց, ըստ նրա, ուղիղ 1.5 ամիս է տևել, որ ԳՇ պետին և տեղակալին աշխատանքից ազատեն ու նորերին նշանակեն։
«Բա էն ժամանակ, որ մտածում էին` ստորագրեին, թե ոչ, չէին մտածո՞ւմ` սահմանով ով է զբաղվելու»,–ասաց վարչապետի պաշտոնակատարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.