Последние новости

Դիտորդների թեման Այվազյանի համար անակնկալ չի եղել

Մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկը՝ զորքերը հայ-ադրբեջանական սահմանից հետ քաշվելու ու այդտեղ միջազգային դիտորդներ տեղակայելու մասին, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի համար անակնկալ չի եղել:

Այս մասին այսօր խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Արա Այվազյանի հրաժարականի հնարավոր պատճառի մասին հարցին:

«ԱԽ նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է հայտարարության բովանդակության մասին ԱԳ նախարարին, որի հետ կապված նախարարի կոմից առնվազն առարկություն չի հնչել: Մնացյալ դրդապատճառների մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չգիտեմ»,- ասաց Մակունցը, տեղեկացնում է Sputnik Armenia:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ