Դավիթ ԲԱԲԱՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԼԱՑԴԱՐՄՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ԼՂ ՃՆՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷՔՍՊԱՆՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ
Ադրբեջանը պլացդարմներ է ստեղծում ԼՂ ճնշման և Հայաստանի նկատմամբ էքսպանսիայի համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԼՂ շուրջ Ադրբեջանի կողմից մասշտաբային ճանապարհաշինական աշխատանքները:
Դավիթ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանը միշտ ունեցել է շատ լավ մտածված տրանսպորտային աշխարհքաղաքականություն:
«Բնականաբար, Ադրբեջանը դա փորձեց Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, տրանսպորտային քաղաքականությունը վարչական-տարածքային քաղաքականության բաղկացուցիչ մասն էր: Եթե նայենք նախկին ԼՂԻՄ քարտեզը, ապա կտեսնենք՝ ինչպես է դա տեղի ունեցել: Մարտակերտը, որը պատմականորեն երբեք մելիքության կենտրոն չի եղել, գտնվել է տարածաշրջանի ծայրամասում, շատ մոտ է եղել Ադրբեջանի ԽՍՀ սահմանին՝ դառնալով շրջանային կենտրոն: Նույնը Մարտունին, Հադրութը, Ասկերանը. առանձնացվել է Ստեփանակերտից Խոջալուն, որը մինչև 60-ական թվականները հայկական բնակավայր էր, ապա դարձել ադրբեջանական գյուղ: Այդ քաղաքականությունը վարվում էր հետևյալ կերպ. Ստեփանակերտից Մարտակերտ հասնելու համար պետք էր հատել Աղդամը: Ստեփանակերտից Հադրութ հասնելու համար ևս պետք էր հատել Աղդամը, Մարտունին, Ֆիզուլին: Մարտունիից Մարտակերտը՝ Աղդամի միջով: Մարտունիից Հադրութ՝ Ֆիզուլիի միջով: Այսինքն այդպիսով նրանք բաստիոններ էինք ստեղծում, այպսես կոչված աշխարհքաղաքական ամրոցներ: Դա Աղդամն էր, Ֆիզուլին, Լաչինը: Լաչինը ջրբաժանի առանցքային դեր ուներ Հայաստանի և ԼՂ-ի միջև, և եթե ճանապարհը լիարժեք գործեր, ապա այնուամենայնիվ կլիներ հսկողության տակ: Նույնը տեսանք Հայաստանում: Եվ հիմա մենք տեսնում ենք բացահայտ էքսպանսիոնիստական քաղաքականություն: Այդպիսով Ադրբեջանն ամրապնդում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը: Մենք այստեղ տեսնում ենք հեռուն գնացող տրանսպորտային էքսպանսիոնիստական քաղաքականություն»,-եզրափակեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).