Աշոտ Մինասյան․ Ամբողջ սահմանային գծով ժողովրդին չի հատկացվում զենք-զինամթերք, որ ինքնապաշտպանվի
Պետական լրատվամիջոցները և մարզպետները շատ սահմանափակ տեղեկություններ են տալիս, որպեսզի ժողովուրդը չհասկանա, թե ինչ է կատարվում մեր սահմաններին։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիսական ջոկատի հրամանատար, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Մինասյանը։
«Այն, ինչ այսօր կատարվում է՝ իշխանությունը զավթած այսօրվա ղեկավարի հերթական մանիպուլյացիան է։ Ոչ միայն Սյունիքում, այլ նաև ամբողջ սահմանային գծով ժողովրդին չի հատկացվում այն զենք-զինամթերք, որ ժողովուրդն ինքնապաշտպանվի։ Դա հատուկ է արվում։ Սյունիքի համայնքապետները պատրաստ են իրենց սահմանները պաշտպանելու և ժողովրդին կոչ անելու, որ ժողովուրդն էլ դուրս գա հայրենիքը պաշտպանի։ Եվ ժողովուրդն էլ կլսի նրանց ու դուրս կգա։ Սակայն տկարամիտ իշխանությունները, բանակի տկարամիտ հրամանատարությունը, որի գլխին կանգնած է Վաղարշակ Հարությունյան կոչեցյալը, թույլ չտալով զինվել բնակչությանը, թույլ է տալիս, որ ստրկացված և կախյալ վիճակում հայտնվի հայ հասարակությունը»,- նշեց Աշոտ Մինասյանը։
Արցախյան երեք պատերազմների վետերան ազատամարտիկի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատը գնալով մարում է, որովհետև ժողովուրդն իր անվտանգությունը նրա հետ չի կապում, սակայն նրան հավատացողներ դեռ կան։
«Մեր հասարակության մեջ կան զոհվածների ծնողներ, որոնք անհասկանալի ձևով հավատում են այս պիղծ արարածներին։ Կան ծնողներ նաև, որոնք հավատում են, որ Նիկոլը փրկել է իրենց զավակներին։ Կան մարտական գործողությունների մասնակից տղաներ, որոնք հավատում են այն խաբկանքին, թե Նիկոլ Փաշինյանը փրկեց 30-35 հազար տղաների կյանք։ Մեր ժողովուրդը շատ միամիտ է, բայց այդքանից հետո հավատալ մեկին, որը մեր ազգը տարել է պարտության, զավակներին տարել է զոհվելու, քո հողը տվել է թշնամուն, մեղք է»,- ասաց նա։
Աշոտ Մինասյանի խոսքով՝ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը, հրաժարական տալով, ինքն իրեն չի արդարացրել։
«Նախարարներին խղճում եմ, որ իրենք նման կերպարի հետ աշխատելու համաձայնություն են տվել։ Իրենք հավատացել են այդ մանիպուլյացիային, սակայն եթե ժամանակի ընթացքում հասկացել են, թե ով է այդ մարդը ու չեն հրաժարվել իրենից, ուրեմն՝ իրենք շատ թույլ մարդիկ են։ Արա Այվազյանն էլ իրեն չի արդարացրել, ինքը նրանցից մեկն է։ Երբ դանակը ոսկորին է հասել, ինքը նոր է գիտակցո՞ւմ, որ մենք պետություն ու պետականություն ենք կորցնում»,- ասաց Աշոտ Մինասյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 09:22
"Суд" над армянскими пленными, включая бывшее военно-политическое руководство Нагорного Карабаха, продолжился в четверг в Баку.
-
2025-06-13 09:20
Подходы России и Армении не всегда совпадают, но между ними идет честный диалог, сказал посол РФ в Армении Сергей Копыркин в ходе мероприятия, посвященного Дню России.
-
2025-06-13 09:19
Глава генштаба ВС Ирана Мохаммад Багери отдал приказ о начале в стране военных учений, сообщило агентство Tasnim. По его словам, цель учений — повышение обороноспособности и возможностей ВС страны по сдерживанию, а также оценка их готовность.
-
2025-06-13 09:18
Формат "3+3" закладывает основу для налаживания взаимного доверия в регионе. Об этом заявил посол РФ в Армении Сергей Копыркин в ходе мероприятия, посвященного Дню России.