ԱՄՆ-ի ՄԶԳ-ն օգնում է Պարենի համաշխարհային ծրագրին՝ աջակցել Հայաստանում տեղահանված անձանց
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյից ստացել է 1 միլիոն դոլարի ներդրում, որպեսզի դրամական օգնություն տրամադրի Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց, որը կօգնի նրանց մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի կարիքները, տեղեկացնում է News.am-ը:
Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև կխթանեն տեղական տնտեսությունը: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:
Նվիրատվությունը տրամադրվում է ի լրումն ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկված ազգային ջանքերի, որն ազգային սոցիալական ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած պարենային առումով անապահով անձանց:
Ըստ ՊՀԾ-ի պարենային անվտանգության վերջերս անցկացրած գնահատման՝ մարդկանց պարենային ապահովության մակարդակը բացասական ազդեցություն է կրել հակամարտության արդյունքում: Այս դրամական օգնությունը Հայստանում շատերին կօգնի զերծ մնալ գոյատևման բացասական մեխանիզմներից, ինչպիսիք են քիչ ուտելը, կամ սնունդ գնելու համար գումար փոխառելը: Տեղահանված բնակչությունը կկարողանա հոգալ սննդի անհապաղ կարիքները և ունենալ լիարժեք սննդակարգ:
«Ընդհանուր առմամբ ԱՄՆ ՄԶԳ-ն ՊՀԾ-ի ամենամեծ դոնոր կազմակերպությունն է և աջակցում է սննդի ապահովությանն աշխարհով մեկ: Մեզ համար պատիվ է ընդլայնել մեր գործընկերությունը Հայաստանում այս մարդասիրական օգնության շրջանակներում»,- ասել է Հայաստանում ՊՀԾ-ի Հայաստանյան ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը: «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի այս առատաձեռն ներդրումը, ինչը կօգնի մեզ ավելի շատ մարդկանց հնարավորություն ընձեռել գնելու իրենց հիմնական սնունդը տեղական շուկաներից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.