Արտակ Բեգլարյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` պետական նախարար է նշանակվել Արտակ Բեգլարյանը՝ ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում, համաձայն որի՝ ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնելու պետական նախարարի լիազորությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook–ում։
Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում էր ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել էր որպես Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 22–ը։
Նշենք, որ Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։
Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը։ Այնուհետև Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).
-
2025-07-18 05:12
Главу азербайджанской диаспоры на Урале Шахина Шыхлинского объявили в федеральный розыск. По предварительным данным, он находится в Москве, рассказал URA.RU осведомленный источник.
-
2025-07-18 05:06
Католикос всех армян Гарегин Второй 17 июля в Первопрестольном Святом Эчмиадзине принял участников программы Армянского всеобщего благотворительного союза (AGBU) «Фокус» в сопровождении председателя Союза в Армении, члена центрального управления Союза Вазгена Якубяна. Об этом сообщили в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина.