Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. ԱՌԱՆՑ ԱՄԱՉԵԼՈՒ, ԱՌԱՆՑ ՍԱՏԿԵԼՈՒ ԱՍՈՒՄ Է՝ ՍԵՎ ԼՃԻ 30%-Ը ԳՐԱՎԵԼ ԵՆ, Ի՞ՆՉ Է ԴՐԱ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԿՌԻ՞Վ ԱՆԵՆՔ
Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ էդ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում, էդ սատանան ոչինչ չի անում, էդ կապիտուլյանտը: Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես կանգնած եմ էդ բանակի հետ, ես միշտ էդ բանակն իմն եմ համարել, բայց որ էդ բանակին ստորացնում են, էդ բանակին իր հիմար ձևով ասած ատամները ջարդում են, բա չամաչե՞մ ես: Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ էդ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում, էդ սատանան ոչինչ չի անում, էդ կապիտուլյանտը: Բա ես չեմ հասկանո՞ւմ էդ հրամանատարի հոգեվիճակը, իհարկե, հասկանում եմ: Բայց որ նրա ձեռքները կապած է, ինչ անենք, որ չամաչենք, չի կարա էսպես շարունակվի: 30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում մի բան աներ, իսկ հիմա մեր տարածքից մարդ է գերեվարում, տանում և պատասխանը ի՞նչ է ստանում, ի՞նչ ենք անում, որ հետ բերենք, ոչ մի բան չենք անում»,- ասաց նա :
Սարգսյանի խոսքով` մեր բանակին տարան պարտության, մեր բանակը չի պարտվել, ակնհայտորեն:
«Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք, պետք է կրակե՞նք: Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին մեր բանակին, մեր բանակը չի պարտվել ակնհայտորեն: Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, ՌԴ-ն շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերեր, այսինքն` առանց մի դրամի, հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս: Դուք շատ լավ գիտեք, որ բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից չի կախված, էդ սպառազինությանը տիրապետող էլ է պետք, մարտունակ զինվոր էր պետք, այ դրանով պետք է զբաղվեր»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.