Wargonzo. ՌԴ ՊՆ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Սյունիքի հակամարտության կարգավորմամբ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Սյունիքի հակամարտության կարգավորմամբ: Այս մասին հայտնում է @wargonzo Telegram-ալիքը՝ հղում անելով ՌԴ ՊՆ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրներին, տեղեկացնում է News.am-ը:
«Սյունիքի մարզում սահմանի խնդրի վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի հետ շփումները տեղի են ունենում տարբեր մակարդակներով, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարների:
Ռուսաստանն իր առջև խնդիր է տեսնում լուծել իրավիճակն այնպես, որ թույլ չտա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում տարածաշրջանում, ինչպես նաև՝ պահպանի խաղաղապահ երկրի կարգավիճակը:
Ռուսական առաքելության աշխատանքը՝ Ռուստամ Մուրադովի (Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար - խմբ.) ղեկավարությամբ, ապացուցել է իր արդյունավետությունը, չնայած այն խնդիրներին, որոնք արհեստականորեն ստեղծվել էին շահագրգիռ խաղացողների, այդ թվում՝ արտաքին ուժերի կողմից:
Արտաքին ուժերի մասին խոսելիս հարկ է նշել, թե ինչպես են ծագած հակասությունների վրա փորձում խաղալ Հայաստանի արևմտյան «գործընկերները»: Մասնավորապես՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որոնք իրենց վերահսկողության տակ գտնվող ցանցային ռեսուրսների և ֆոնդերի միջոցով ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են սերմանում հայ հասարակության մեջ:
Բացարձակապես ոչինչ չձեռնարկելով այն բանի համար, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում` նույն Մակրոնն այսօր բարձր հայտարարություններ է անում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին` միաժամանակ չօգտագործելով ազդեցության իրական գործիքներ Բաքվի և Անկարայի վրա: (Իսկ Ֆրանսիան, ի դեպ, դրանք ունի):
Մինչ մինի-Նապոլեոնը ուռցնում է այտերը, պաշտպանության նախարարության և անձամբ Մուրադովի բանակցող թիմը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի հասնի այս սահմանային հակամարտության կարգավորմանը: Որքան մեզ հայտնի է, Մուրադովի գործուղումը Ղարաբաղ չի ավարտվի, քանի դեռ հարցը չի լուծվել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».