Արա Աբրահամյան․ Տղամարդ լինելը գործով է ապացուցվում
Միավորվելը չի ստացվում, որովհետև բոլորն իրենց լիդեր են համարում։ Այս կարծիքն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը խորհրդարանական ընտրություններում սատարում է Տիգրան Ուրիխանյանի «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությանը։
«Ես էլ ասում եմ` բոլորդ թագավորների թագավորն եք, բայց միասին աշխատեք։ Միավորվելը դա նույն շահի շուրջ համախմբվելն է»,–ասաց Աբրահամյանը` հավելելով, որ եթե մեր ժողովրդի մեջ վստահությունը վերականգնվի, շատ բանի կհասնենք։ Նրա խոսքով` բոլորը պետք է միանան և ամեն մեկն իր տեղն աշխատի։ «Եկեք ցույց տանք միացման բռունցքը, ոչ թե մարդկանց ասֆալտին փռելու բռունցքը»,–ասաց նա։
Անդրադառնալով տղամարդ լինելու Փաշինյանի խոսքին` Աբրահամյանն ասաց, որ տղամարդ լինելը գործով է ապացուցվում, որ քաղաքացիներդ գերի չընկնեն, մարդիկ լավ ապրեն։
«Տղամարդկությունը ժամանակին որոշում կայացնելն է, մեր վարչապետը տղամարդկություն չունեցավ ժամանակի պատերազմը կանգնացնելու, և մենք այս իրավիճակն ունեցանք»,–ասում է Աբրահամյանը` հավելելով, որ «կրոլիկները» վախից են գոռում։
Նա ՀՀ ընտրող քաղաքացիներին խորհուրդ տվեց իրենց երեխաների վրա չարիք չբերել և ձայն չտալ Փաշինյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.