Последние новости

Քոչարյան․ Միջանցք բառը կիրառելը հանցագործություն է

Մենք ընդհանրապես չպետք է միջանցք բառն օգտագործենք։ Այս մասին Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ օգտագործում ենք միջանցք բառը, ոնց որ ասում ենք, որ ինչ-որ մի կտոր մերը չէ։ Մեր տարածքում ի՞նչ միջանցք։ Միջանցք բառն օգտագործում են ադրբեջանցիները, որովհետև իրենք այդտեղ դիտում են միջանցքի հնարավորություն։ Դրա համար չպետք է ասենք երկաթուղին չպետք է բացվի, թող բացվի, բայց միջանցք բառն ուղղակի հանցագործություն է կիրառել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց, որ պետք է խոսեն առանց նախապայմանների ճանապարհների բացման մասին, բայց ոչ երբեք միջանցքի մասին, տեղեկացնում է Փաստինֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ