Մարդասպանը վրիպե՞լ է. Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության նոր վարկածը
Աբովյան փողոցում սպանված տղամարդը ռուսաստանցի գործարար Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրավապահ համակարգի աղբյուրը։
Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածի անունը Հովո է, որը Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում է եղել Ռաֆայել Մարդոյանը, որն այս պահին ոստիկանությունում է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.