Քոչարյան․ Ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերջերս ժամանակ չունեմ հեռուստացույց նայելու, չգիտեմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին արտասահմանում դիմավորո՞ւմ են, թե՝ ոչ։ Երևի արարողակարգից ինչ-որ մեկը գալիս, դիմավորում է։ Ինձ մոտ էլ է հարց առաջանում․ ժամանակավոր պաշտոնակատար, երբ ընտրություններին մնացել է 19 օր, ինչի՞ համար եք հրավիրում, ի՞նչ հարց եք նրա հետ քննարկելու։ Հայաստանի ապագա՞ն, թե էլի հանձնարարական ունե՞ք տալու, սորոսական քանի՞ նոր գրասենյակ դեռ պետք է բացվի, էլ ի՞նչ հողեր ունեք տալու, ի՞նչ միջանցքներ ունեք բացելու։ Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հետո պետք է գա ու ասի՝ ինձ Եվրոպայում ընդունում են։
Ամեն երկրի ղեկավարին առաջին հերթին պետք է ընդունի իր սեփական ժողովուրդը։ Եթե դու ոչ թե ուրիշի շահերին ես ծառայում, այլ՝ սեփական ժողովրդի, ուրեմն թիվ մեկ ընդունողը պետք է լինի սեփական ժողովուրդը։ Իսկ եթե դու քո երկրում կառավարության մի շենքից մյուսը 2000 ոստիկանով շրջապատված ես գնո՞ւմ՝ տանիքների վրա էլ դիպուկահար տեղակայելով։ Վերջերս էլ տղամարդկությունից է խոսում։ Չեմ էլ կասկածում, որ հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում»,- ասաց Երկրորդ նախագահը, տեղեկացնում է YerevanToday-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.