Գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել
Գերիների և անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին ակցիա են իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Քաղաքացիները խնդրում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` օգնել հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում։
Արցախի նախագահի նախկին օգնական Բորիս Ավագյանը ևս ներկա է ակցիային։ Նրա խոսքով` իրենք որոշել են հավաքվել դեսպանատան մոտ, քանի որ այսօր Մոսկվայում պետք է եռակողմ բանակցություններ անցկացվեն հայ գերիների հարցով:
Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի կողմից որպես բանակցող ուղարկել են գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին, որը «անլուրջ է ընկալվում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Բաքվում»:
Նրա խոսքով` այսօր բոլոր պատկան մարմինները գերիների հարցով իրենց վրայից գցում են պատասխանատվությունը և ծնողներին ուղարկում են Ռուսաստանի դեսպանատուն կամ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպման:
«Հայաստանի պետական ինստիտուտները ոչնչացված են, ոչ մի օգնություն չեն ցուցաբերում անհայտ կորածների որոնման և գերիների վերադարձի հարցում։ Մեր խնդրանքն է Ռուսաստանի ղեկավարությանը՝ այս դժվարին պահին օգնություն ցուցաբերել և Ադրբեջանից պահանջել հրապարակել բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրական ցուցակները», - նշեց նա։
Նրա խոսքով ՝ չկա որևէ կազմակերպություն, որը կարող է ստիպել Բաքվին վերադարձնել գերիներին։ Ավելին, ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևից հետո ադրբեջանական կողմը գերի է վերցրել ևս վեց հայի, ընդ որում ՝ արդեն Հայաստանի տարածքում։ Ռազմագերիների ծնողների, այդ թվում վերջերս գերեվարված վեց զինծառայողների անունից Ավագյանը կոչ արեց Ռուսաստանի ղեկավարությանը օգնել նրանց վերադարձնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.