Последние новости

ՀՅԴ-ն պահանջում է առողջապահության նախարարի հրաժարականը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

«Անահիտ, իջի՛ր» վանկարկումներով ՀՅԴ երիտասարդական միության անդամները ՀՀ առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

 

Նրանք պահանջում են նախարարի պաշտոնակատարի հրաժարականը։

«Մենք բացարձակ նպատակ չունենք մեղադրելու միայն առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, որովհետև հասկանում ենք, որ սա այս իշխող համակարգի ընդամենը մեկ դետալն է, և նրանք տարբեր երևույթներով մեզ ապացուցել են, որ մարդկային ոչինչ չունեն։

Պահանջում ենք, որ ԱՆ ժամանակավոր պաշտոնակատարը գա այստեղ, և փոխանցելու ենք, որ իրանց իշխանությանը մնացած այս 20 օրն անգամ բարոյական, մարդկային որևէ իրավունք չունի շարունակելու իր գործունեությունը։

Միանշանակ է, որ նախարարն առնվազն պետք է հրաժարական տա և հեռանա, եթե մի փոքր մարդկային արժեք մնացել է իր մեջ», - նախարարության դիմաց հայտարարեց ՀՅԴ-ական երիտասարդներից մեկը, տեղեկացնում է Aysor.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ