Последние новости

Եթե «ՔՊ»-ից մեզ դիմեն համագործակցության համար, ապա մենք կքննարկենք և որոշում կկայացնենք

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մեզ դիմեն համագործակցության համար, ապա կոմիտեում մենք կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կազմակերպած լրագրողների հետ հանդիպմանը նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության հետ։

«Կարծում եմ՝ դա ֆանտաստիակայի ժանրից է։ Առաջին հերթին մենք գործ ունենք իշխանությունների նկատմամբ վերահսկողության հետ, և քաղաքացիական հասարակության առաջին գործիքը հենց իշխանությունների նկատմամբ վերահսկողությունն է։ Մենք ունենք հանրային դիրքորոշում, և այդ դիրքորոշումից չենք հրաժարվելու, բայց եթե լինի նման առաջարկ, անպայման կքննարկենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ