Արցախի դատախազությունում քրգործ է հարուցվել
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ–ի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, ԱՀ սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ գործը հարուցվել է փետրվարի 15-ին ներկայացված հաղորդման հիման վրա։
«Քրգործով միջոցներ են ձեռնարկվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի շարժը և ճանապարհը հստակեցնելու, մարտական գործողություններին ներգրավված ՊԲ զինծառայողներին ու աշխարհազորայիններին, նրանց հրամանատարական կազմը ճշտելու, վերոհիշյալ անձանց մարտական դիրքերը թողնելու հրաման տալու ուղղությամբ: Նախաքննական մարմինը սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին, որոնք ստանալուց հետո կկատարվեն մի շարք հարցաքննություններ»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Հարուցված քրգործը նախաքննության համար ուղարկվել է Արցախի քննչական կոմիտե։
Միաժամանակ նշվում է, որ Արցախի իրավապահ մարմինները գործում են ծանրաբեռնվածության պայմաններում (2020թ. կատարված հանցագործությունների կապակցությամբ մինչդատական քրեական վարույթն իրականացվում է 2021թ.), որի պատճառով քրգործերով նախաքննությունը որոշակիորեն դանդաղ է ընթանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.