Последние новости

Իշխան Սաղաթելյան. Ալիևին հաղթողը խոսելու բան չունի Ալիևին պարտվածի հետ

«Հայաստան» դաշինքը կտրականապես բացառում է կապիտուլյացիոն իշխանությունների հետ համագործակցության որևէ ձև: Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am:

«Շաբաթվա կարևոր իրադարձությունն այն է, որ շատ ուժեր հստակ նշել են, որ չեն պատրաստվում համագործակցել կապիտուլյացիոն իշխանությունների հետ: Դրանք են «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, առաջին նախագահի կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը»: Սա նշանակում է, որ գործող իշխանությունները վերարտադրվելու ոչ մի շանս չունեն:

Երկրորդ կարևոր հարցը վերաբերում է ցուցակների առաջին համարների բանավեճին: Կարևոր է նաև արձանագրել, որ առաջատար կուսակցությունների և դաշինքների առաջին համարները հայտարարել են, որ չեն պատրաստվում բանավիճել դավաճանի հետ: «Հայաստան» դաշինքը հստակ հայտարարել է, որ դավաճանի հետ քննարկելու և բանավիճելու ոչինչ չունի: Մենք մի նպատակ ունենք` նրանց վտարել»,- ասաց Սաղաթելյանը:

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե հրաժարվում է արդյոք Ռոբերտ Քոչարյանը մասնակցել հունիսի 18-ի բանավեճին, Սաղաթելյանը նշեց. «Ամեն ինչ շատ պարզ է: Ինչի՞ մասին պետք է խոսենք նրա հետ: Մենք չենք պատրաստվում նրա հետ որևէ ձևաչափով բանավեճի մեջ մտնել: Նա թեկնածուներ ունի՝ Բաբաջանյանը: Թող բանավիճեն: Ալիևին հաղթողը խոսելու բան չունի Ալիևին պարտվածի հետ: Նրա հետ մենք ունենք մեկ օրակարգ՝ հեռացնել նրան: Ես արդեն ասացի, որ առաջատար ուժերը հայտարարել են բանավեճին մասնակցելուց հրաժարվելու մասին: Տեսեք, թե ով է մնացել ու եզրակացություն արեք»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ