Последние новости

Արփինե Հովհաննիսյանը՝ զինծառայողների մարմինների մասին. Սա պետական բարձրագույն մակարդակով իրականացված կոծկում է

Սա կոծկում է, որն իրականացվել է ամենաբարձր պետական մակարդակով: Իշխանությունները սրանով ձգտել նրան, որ ընտրություններում ոչ մի ձայն չկորցնեն: Այս մասին հունիսի 2-ին կայացած ճեպազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով պլաստիկ տոպրակների մեջ փաթեթավորված զինծառայողների մարմինների վերաբերյալ աղմկահարույց նյութերը: Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ նման բան ընդհանրապես կարող է պատահել: «Այստեղ կա եւ քաղաքական, եւ իրավական, եւ բարոյական պատասխանատվության խնդիր:

Իրավական տեսանկյունից աշխատանքից ազատելը բավարար հիմնավորում չէ: Մենք գործ ունենք մարմինները ծաղրի ենթարկելու հետ: Առնվազն ծառայողական անփութության փաստով անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր: Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի իմացել: Սա նրա «պլյուս-մինուս 50 զոհ» գծի դրսեւորումն է: Այս հարցերը պետք է ուղղվեն իրավապահ մարմիններին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ մամուլում լուսանկարներ, իսկ ավելի ուշ համացանցում տեսանյութեր էին հայտնվել Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին նետված զոհված զինծառայողների աճյունների տեսարաններով:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ