Թույլ չեն տա 2–րդ անգամ խաբել իրենց. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը վստահ է, որ հաղթելու են
Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել, և չնայած նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գործող իշխանությունների գլխավոր հակառակորդի թիմը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության չի գալու։
Դրանում համոզված է, մասնավորապես, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահի ներկայացուցիչը հայտարարեց, որ Քոչարյանի հաղթանակի հանդեպ վստահությունը պայմանավորված է ոչ միայն վերջինիս աճող վարկանիշով, այլև քաղաքագիտական և անգամ ազգագրագիտական գործոններով։
«Ես երբեք չեմ հավատա, որ նույն մարդը միևնույն պարզունակ խորամանկություններով կարող է նորից կաշառել ընտրողներին։ Այն մարդիկ, որոնք ասում են, թե Փաշինյանը կխաբի և իշխանության կմնա, պարզապես հայ ժողովրդին չեն ճանաչում։ Հասկանալի է, որ հանրության ինչ-որ տոկոս, ինչ-ինչ սկզբունքներից ելնելով, նորից նրա օգտին կքվեարկի։ Բայց նա հաղթելու ոչ մի շանս չունի»,-ասաց մեր զրուցակիցը։
Սողոմոնյանը կրկին հաստատեց, որ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ոչ մի պարագայում Փաշինյանի և նրան աջակցող ուժերի հետ համագործակցության չի գնա։ Կոալիցիայի ձևավորումն այսօր ընտրության գնացող ցանկացած հակաիշխանական ուժի հետ հնարավոր է։ Բայց դա էլ այն դեպքում, եթե սկզբունքային տարաձայնություններ չլինեն։
Խոսելով ԱԺ-ում հետագայում ուժերի հնարավոր բաշխման մասին, Սողոմոնյանը նշեց, որ նախընտրական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, ուստի դժվար է հիմա որևէ կանխատեսում անել։ Այնուամենայնիվ, կարելի է վստահաբար ասել, որ թեև Փաշինյանը կանցնի խորհրդարան, բայց նա շատ հեռու կլինի իշխանության ձևավորումից։
Անդրադառնալով Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ դեբատներ անցկացնելու` Փաշինյանի առաջարկին, Սողոմոնյանը հայտարարեց, որ դրանք անիմաստ է համարում։ Ավելի վաղ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պետության երկու նախկին նախագահներին առաջարկել էր հունիսի 18-ին՝ ընտրություններից երկու օր առաջ, Հանրային հեռուստաընկերության եթերում դեբատներ անցկացնել։ Մրցակիցները մերժել են այդ առաջարկը։
«Ինչի՞ մասին բանավիճել` ես, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Ձևի առումով հնարավոր է` հաճելի կլիներ հետևել քաղաքական գործիչների բանավեճին, իսկ ժողովուրդը դրանից հետո ինչ-որ բան կվճռեր իր համար։ Բայց ինչի՞ մասին բանավիճես մի մարդու հետ, որը ձախողել է բացարձակապես ամեն ինչ և միայն քաղաքական համառության, հաստակողության շնորհիվ է որոշ ժամանակով իշխանության գլուխ մնացել՝ ի հեճուկս ամբողջ հայության»,-նշեց Սողոմոնյանը։
Նա համոզված է, որ պատերազմի, գերիների, տարածքների կորստի, իսկ հիմա` նաև զինվորների աճյունների հետ կապված պատմություններից հետո նման բան թույլ տված մարդուն «բարևելն անգամ անհարմար է»։
«Իսկ նա ինչ-որ դեբատներ է առաջարկում։ Լավ, դեբատների ձևը գոյություն ունի, բայց բովանդակությունը նույնպես կարևոր է։ Ըստ վարչապետի մտահղացման՝ հրապարակային բանավեճում կքննարկվեր Արցախի շուրջ բանակցային գործընթացը, նախորդ իշխանությունների թույլ տված սխալները»,-ասաց Սողոմոնյանը։
Սողոմոնյանի խոսքով, սակայն, Փաշինյանի հայտարարությունները` բանակցային գործընթացում տխուր ժառանգության մասին, քննադատությանը չեն դիմանում։ Խոսքն ինչպես հայկական բանակի ռազմատեխնիկական հագեցվածության, այնպես էլ Երևանի դիվանագիտական դիրքերի մասին է։ Այսպես. Մեր զրուցակիցը պնդում է, որ 2009թ․-ին (Քոչարյանի նախագահության ավարտից մեկ տարի անց,– խմբ․) ռազմատեխնիկական առումով Հայաստանը բավականին առաջ էր անցնում Ադրբեջանից։
Հետագայում այդ հավասարակշռությունը, իհարկե, մի փոքր խախտվեց, բայց միաժամանակ հայկական դիվանագիտությունը կարողացավ ժամանակին կանգնեցնել նույն Ապրիլյան պատերազմը, իսկ հետագայում անվտանգության նոր երաշխիքներ ձեռք բերել։ Հենց այդ պատճառով է, որ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը որևէ ժառանգության մասին խոսելն անտեղի է համարում։
Sputnik Հայաստան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 11:14
Иран сорвал попытку создания "Зангезурского коридора", заявил советник Верховного лидера ИPИ по международным делам Али Акбар Велаяти, сообщает Tasnim.
-
2025-06-10 11:13
Азербайджан и Турция проведут совместные учения в Нахичевани.
-
2025-06-10 11:11
Премьер-министр Армении Никол Пашинян переходит к практическим действиям в борьбе против высшего духовенства. Он намерен создать координационную группу по смещению Гарегина II и избранию нового Католикоса всех армян.
-
2025-06-10 11:08
Армянская Апостольская Святая Церковь — один из краеугольных столпов духовной и национальной идентичности нашего народа — сегодня сталкивается с беспрецедентным давлением и нападками, напоминающими репрессии советской эпохи.Последние заявления премьер-министра Никола Пашиняна, в которых он не только требует отречения Католикоса Всех Армян, но и призывает «освободить Первопрестольный Эчмиадзин», закономерно вызвали глубокую обеспокоенность как с точки зрения духовной, так и национальной безопасности.