Կառավարությունը ժամանակավորապես արգելեց անմշակ կաշվի ու մորթու արտահանումը ՀՀ-ից
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց վեց ամսով արգելել Հայաստանից անմշակ կաշվի ու մորթու արտահանումը։
Մասնավորապես արգելվում է խոշոր եղջերավոր անասունների, այդ թվում` գոմեշի, ձիերի, ոչխարների, գառների ցանկացած տեսակի չմշակված մորթերի (մազածածկույթով կամ առանց մազածածկույթի) արտահանումը։
Արգելքը չի տարածվում միայն ժամանակավոր ներմուծման, մաքսային տարածքում վերամշակման ու հետագայում արտահանման կամ վերաներմուծման դեպքերի վրա:
Էկոնոմիկայի նախարարությանն իր այս առաջարկը մեկնաբանում է կաշվի տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովելու անհրաժեշտությամբ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանում կաշվի վերամշակմամբ զբաղվող ընկերություններն այսօր ունեն կաշվի հումքի պահանջարկ, ինչի հետևանքով իրենց արտադրական հնարավորություններն ամբողջ հզորությամբ չեն օգտագործում։
«Արտահանման սահմանափակման պայմաններում ներքին շուկայում սկզբնական հումքի 1 տոկոս նվազման և արտադրողներին համապատասխան որակով և ծավալներով մատչելի դառնալու դեպքում կաշվի և կոշիկի արտադրության ծավալներն ավելանում են շուրջ 16.1 տոկոսով, կոշիկի արտադրությունից ստացված շահույթը՝ 29.7 տոկոսով և համապատասխան արտադրատեսակների գծով պետական բյուջեի եկամուտները՝ 5.9 տոկոսով»,– ասված է նախարարության հաշվարկներում։
Բացի այդ, ըստ նախագծի հեղինակների` կստեղծվի 300-350 նոր աշխատատեղ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 2020 թվականին հանրապետությունից արտահանվել է մոտ 50.9 հազ. հատ խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ` մոտ 259.6 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ Արտահանման հիմնական շուկաներն են Թուրքիան ու Իրանը։
Արտահանվել է նաև մոտ 0.8 հազ. հատ ոչխարի ու գառան մորթի` 3.3 հազ. ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։ Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանի Դաշնությունը և Իտալիան:
2020 թվականին ՀՀ–ում կաշվի արտադրությամբ զբաղվել է 39 ընկերություն, արտադրության ծավալները կազմել են 126.6 մլն ՀՀ դրամ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.