Последние новости

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՖԻԼՄ ԴԻՏԵԼՈՒ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արդշինբանկը նվեր է մատուցել աշխատակիցների երեխաներին՝ նրանց հրավիրելով Մոսկվա կինոթատրոն՝ "Օլիմպիկոս" նոր անիմացիոն ֆիլմի դիտմանը: 

"Օլիմպիկոս" մուլտֆիլմի թողարկումը նվիրված է Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերի բացմանը: Այդ առիթով երեխաների համար նախատեսված ցուցադրումից առաջ ստեղծագործական խմբի անդամները ներկայացրին մուլտֆիլմի գլխավոր հերոսին՝ 385 թվականին բռնցքամարտում Օլիմպիական չեմպիոն դարձած՝ Մեծ Հայքի Վարազդատ թագավորին, որը պատմական, իրական կերպար է: Փոքրիկ հանդիսատեսին պատմեցին նաև մուլտֆիլմի ստեղծման մասին:

Արդշինբանկի անունից երեխաներին և նրանց ծնողներին շնորհավորել է Մարքեթինգային հաղորդակցությունների վարչության պետ Նաիրա Առաքելյանը՝ հույս հայտնելով, որ բոլորս ուշադիր կհետևենք այս ամռանը Տոկիոյում տեղի ունեցող ամառային Օլիմպիական խաղերին, որոնք երեխաների մեջ կդաստիարակեն սեր ու դրական վերաբերմունք դեպի այդ ոլորտը. "Տոնական այս օրը մեր երկրի բոլոր երեխաներին մաղթում ենք խաղաղ, անամպ երկինք և բազմաթիվ ուրախ հանդիպումներ, ինչպիսիք այսօր են: Թող մեր երեխաները մեծանան առողջ և երջանիկ":

Հիշեցնենք, որ լիամետրաժ մուլտֆիլմ "Օլիմպիկոս"-ը ստեղծվել է Սահակյանց անիմացիոն ստուդիայի կողմից՝ Շարմ Հոլդինգ ընկերության հետ համագործակցությամբ։

Արդշինբանկը անմիացիոն ֆիլմի գործընկերն է, ինչպես նաև այս ամռանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի բոլոր հեռուստահեռարձակումների միակ հովանավորը Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ